Գինին և Երևանը
Տպավորությունների ծով մեկ օրում: Ոգեշնչվե՜ք։ Նախ, հանգստացեք և հոգացեք ձեր մասին «Այա Մարիա» առողջարանային հանգստի սպա կենտրոնում, քաղաքից դուրս, բայց այնքա՜ն մոտ: Փորձե՛ք Դետոքս ծրագիրը, որը կատարվում է մտավոր և ֆիզիկական ընդհանուր վերափոխման համար: Կենդանի ապացույցն է Լևոնի աստվածային գետնափորը։ Անդադրում տղամարդն ավելի քան մեկ տասնամյակ է անցկացրել իր տան տակ փորելով՝ աշխատելով միայն գործիքներով ու ձեռքերով: Արդյու՞նքը․ ստորգետնյա լաբիրինթոս՝ զարդարված փորագրություններով։ Երազանք պահեք և մոմ վառեք այն տեղում, որը ցույց կտա նրա կինը։
Ավելի մանրամասն
Գինին և բնության հրաշալիքները
Ցանկանու՞մ եք ընթրել խաղողի այգու մոտ՝ հայկական սպիտակ, ռոզե և կարմիր գինիների համդրությամբ: Նվերը և նրա կինը՝ Մոմիկ գինատան՝ Հայաստանում առաջին «wine cube»-ի սեփականատերերը, ջերմորեն կընդունեն ձեզ։ Արենի գինու գործարանը մասնագիտացած է մրգային գինիների արտադրության մեջ։ Բաց մի թողեք հայկական լավագույն պտուղներից պատրաստված նռան գինիները համտեսելու հնարավորությունը։ Այստեղ մատուցում են նաև խաղողի գինի, և դուք կարող եք օգտվել տարբեր տեսակներից: Արենի գինու գործարանի անմիջապես կողքին գտնվում է Հին Արենին, որտեղի գյուղական ոճի ռեստորանում գինիները հիանալիորեն համակցված են տեղական ուտեստների հետ: Եթե ձեր բախտը բերի, կվայելեք ձեր կերակուրը կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Փորձեք շատ չտարվել գինիներով, քանի որ արկածները դեռ առջևում են:
Ավելի մանրամասն
Գինին և խոհանոցային գոհարները
Այցելե՛ք Արմավիրի մարզի բոլոր գինեգործարան-ները և սովորեք պատրաստել շեֆ խոհարարի հետ: Personal Chef-ում առաջարկվում են խոհարարության` ամենամեծ պահանջարկը վայելող վարպետության դասերը։ Խոհարար Համլետը ձեզ համար կբացահայտի հայկական և արտասահմանյան լավագույն բաղադրատոմսերը։ Աշխարհահռչակ «Արարատ» կոնյակի գործարանից բացվում է տեսարան դեպի Երևանը։ Գործարանն ունի ավելի քան 130 տարվա պատմություն։ Համտեսե՛ք հնեցված կոնյակների լայն տեսականին հայկական ձեռագործ շոկոլադներով։ «Գրեգորիան գինիներ և խմիչքներ»-ում գինեգործ ընտանիքը մրգերի և խաղողի տարբեր տեսակներից փորձնական գինիներ է ստանում։ «Մառան» գինու գործարանում «ինչպես հայրը, այնպես էլ որդին» արտահայտությունը կատարյալ կերպով է հատկանշում այն կիրքը, որ գինու գործի հանդեպ ունեն հայր ու որդի: Ընկերության տեսականու մեջ առանձնանում է «Հալդե» գինին՝ Հայաստանում արտադրված առաջին ստորջրյա հնեցման գինին։ «Ալլուրիա Վայնս»-ում Սամվելն իր գինիները պատրաստում է վայրի խմորմամբ՝ առանց կոմերցիոն խմորիչների ավելացման։ Գինի արտադրել սկսել է պապը, իսկ այժմ նրա գործը շարունակում են երեք թոռները։ Սամվելը երիտասարդ խարիզմատիկ գինեգործ է և պատրաստ է պատասխանել ձեր ցանկացած հարցի։ Նորաստեղծ «Արատաշենի գինեգործարան»-ում մասնակցեք վարպետության դասերի և ժամանցային այլ միջոցառումների՝ հեծանվային շրջագայություններ, խոհարարություն և խեցեգործություն: Անկախ նրանից, թե դուք այստեղ նախաճաշում եք, ճաշում, թե ընթրում, գինեգործարանի թիմն այնպես կհոգա, որ դուք ճաշակեք իսկական հայկական խոհանոցի ուտեստները։
Ավելի մանրամասն
Գինին և վարպետաց դասեր
Ասում են՝ գինին միակ արվեստի գլուխգործոցն է, որը հնարավոր է խմել։ Ցանկանու՞մ եք ընթրել խաղողի այգու մոտ՝ հայկական սպիտակ, ռոզե և կարմիր գինիների համդրությամբ: Նվերը և նրա կինը՝ Մոմիկ գինատան՝ Հայաստանում առաջին «wine cube»-ի սեփականատերերը, ջերմորեն կընդունեն ձեզ։ Արհեստանոց ստուդիայում Արփինեն ձեզ ցույց կտա, թե ինչպես կարելի է բացիկի կամ շապկի վրա պատկերել հայկական զարդանախշեր կամ տառեր: Կարող եք ձեր սեփական՝ անհատականացված նվերը պատրաստել։
Ավելի մանրամասն
Գինի և նոր արկածներ
Ձիավարությունը պետք է առաջնային լինի ներդաշնակության որոնման գործում։ Այցելելով «Այրուձի» հեծյալ ակումբ դուք հնարավորություն կունենաք շատ գիտելիք ձեռք բերել ձիերի մասին, կզգաք այն մտավոր ու զգացմունքային բարօրությունը, որ թողնում է ձիերի պես հզոր, խելացի, վստահելի և հմայիչ կենդանիների հետ «շփումը»: Լավ մասնագիտացված անձնակազմը ձեզ կծանոթացնի ձիերի հետ աշխատելու կարևորագույն հմտություններին: Այնուհետև, Պռոշյանի կոնյակի գործարանում կարող եք ձեզ համար բացահայտել խաղողի տեղական և արտասահմանյան սորտերից պատրաստված գինիներ: Թեև այստեղի մասնագիտական արտադրատեսակը կոնյակն է, այնուամենայնիվ յուրաքանչյուր գինեսեր լայն տեսականու մեջ կգտնի իր նախընտրած գինին: Բաց մի թողեք ողջ աշխարհից բերված 10000 շիշ ալկոհոլային խմիչքների եզակի հավաքածուն: «Երևան զիփլայն» ճախրուղու հետ կարող եք թռչել Հրազդան գետի վրայով։ Դուք կարող եք ձեր արագությունը հասցնել մինչև 120-140 կիլոմետր ժամի՝ ըմբոշխնելով եզակի ու հեքիաթային պահեր, ինչպես նաև ադրենալինի հսկայական չափաբաժին:
Ավելի մանրամասն
Գինին և արվեստը
Վարուժան Մուրադյանն ու նրա ընտանիքը Հայաստան են տեղափոխվել Լոս Անջելեսից և սկսել իրենց ճանապարհը հայոց գինու մշակույթի մեջ։ «Վան Արդին» հանդիսանում է երկրում բացված առաջին բուտիկ գինեգործարաններից։ Սեփականատերերն արվեստի սիրահար են, այդ պատճառով գինեգործարանում հաճախ են կազմակերպվում արվեստի կամ կինոյի երեկոներ։ «Արմենիա Վայն» ընկերությունում կարող եք օգտվել գինու տարբեր փաթեթներից․ անկասկած կգտնեք ձեր սիրելի գինին: Գինու պատմության և մշակույթի մասին տեղեկացեք Հայաստանի նորաստեղծ գինու պատմության թանգարանում, որը գտնվում է գինեգործարանի կողքին: Ոսկեվազի գինու գործարանը հիմնվել է 1932 թվականին։ Բոլոր ժամանակակից նորարարություններով հանդերձ, գործարանը միջնադարյան դղյակ է հիշեցնում։ Որոշ գինիների համար օգտագործվում են կարասի անոթներ։ Այստեղ կարելի է համտեսել քաղցր գինի հայկական խաղողի սորտերից։ «Արմաս» գինեգործական ընկերության 110 հեկտար խաղողի այգին տնօրինում են հայր ու դուստր: Ռեստորանները և համտեսի սրահը կառուցված են խաղողի այգիների մեջտեղում, այնպես որ այստեղ կարող եք վայելել ձեր ընթրիքը՝ «Արմաս» գինիների համակցությամբ: Ուղևորվեք դեպի Հայաստանի ճարտարապետական գոհարը համարվող Գյումրի քաղաք։ «Զանան» մշակույթի տունը, Վահեի խխունջների ֆերման տեղակայված են քաղաքի կենտրոնում: Այստեղ կարող եք սովորել գրել հայկական արվեստի իրական դրսևորումներից համարվող հայերեն թռչնագիր տառեր։ Երեսուն րոպեի ընթացքում ձեր ձեռագործ շարֆը պատրաստ կլինի։
Ավելի մանրամասն