Գինին և արվեստը
Վարուժան Մուրադյանն ու նրա ընտանիքը Հայաստան են տեղափոխվել Լոս Անջելեսից և սկսել իրենց ճանապարհը հայոց գինու մշակույթի մեջ։ «Վան Արդին» հանդիսանում է երկրում բացված առաջին բուտիկ գինեգործարաններից։ Սեփականատերերն արվեստի սիրահար են, այդ պատճառով գինեգործարանում հաճախ են կազմակերպվում արվեստի կամ կինոյի երեկոներ։ «Արմենիա Վայն» ընկերությունում կարող եք օգտվել գինու տարբեր փաթեթներից․ անկասկած կգտնեք ձեր սիրելի գինին: Գինու պատմության և մշակույթի մասին տեղեկացեք Հայաստանի նորաստեղծ գինու պատմության թանգարանում, որը գտնվում է գինեգործարանի կողքին: Ոսկեվազի գինու գործարանը հիմնվել է 1932 թվականին։ Բոլոր ժամանակակից նորարարություններով հանդերձ, գործարանը միջնադարյան դղյակ է հիշեցնում։ Որոշ գինիների համար օգտագործվում են կարասի անոթներ։ Այստեղ կարելի է համտեսել քաղցր գինի հայկական խաղողի սորտերից։ «Արմաս» գինեգործական ընկերության 110 հեկտար խաղողի այգին տնօրինում են հայր ու դուստր: Ռեստորանները և համտեսի սրահը կառուցված են խաղողի այգիների մեջտեղում, այնպես որ այստեղ կարող եք վայելել ձեր ընթրիքը՝ «Արմաս» գինիների համակցությամբ: Ուղևորվեք դեպի Հայաստանի ճարտարապետական գոհարը համարվող Գյումրի քաղաք։ «Զանան» մշակույթի տունը, Վահեի խխունջների ֆերման տեղակայված են քաղաքի կենտրոնում: Այստեղ կարող եք սովորել գրել հայկական արվեստի իրական դրսևորումներից համարվող հայերեն թռչնագիր տառեր։ Երեսուն րոպեի ընթացքում ձեր ձեռագործ շարֆը պատրաստ կլինի։
Գինու երթուղի դեպի արվեստի անկյուններ
Նույն տեղում կարող եք ընտրել ձեր նախընտրած ավանդական տարազը և պատրաստվել փայլելու․ ի՞նչը կարող է լինել առավել հիշարժան, քան պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանմանը մասնակցելը: Այն կարող է անցկացվել դրսում կամ ներսում: Ամեն դեպքում, դուք կփոխադրվեք այլ դարաշրջան, իսկ լուսանկարները ձեզ միշտ կհիշեցնեն Հայաստան կատարած այցի մասին։ Գոհար Պետրոսյանի արվեստանոցում դուք ոչ միայն կտեսնեք նրա ինքնատիպ նկարներն ու կերամիկական արձանները, այլև կմասնակցեք վարպետության դասի: Նա ձեզ կսովորեցնի նկարել ձեր իսկ ընտրած կերամիկական իրի վրա: Բեռլին արտ հոթելում արվեստն ամենուր է։ Հյուրանոցի բոլոր 20 սենյակներում ու սրահներում ներկայացված են տեղացի և համաշխարհային նկարիչների բնօրինակ գործեր: Դուք այստեղ կարող ավարտել ձեր ճամփորդությունը՝ հյուրանոցի հանդարտ բակում մի բաժակ գինիով: