This page may not be available in your language

Միջոցառումներ

Հայբույս փառատոն

Փառատոնը նվիրված է հայկական խոտաբույսերի բյուրապատիկ բազմազանությանը, որտեղ կարող եք ծանոթանալ դրանց օգտագործման տարբեր եղանակներին և բուժիչ հատկություններին: Այն բացօթյա փառատոն է՝ նաև տարածաշրջանին հատուկ զանազան մշակութային հուշանվերների և էկոսննդի առկայությամբ: 

Գարեջրի օրեր

Միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի Երևանի Զաքյան փողոցում, որտեղ կհանդիպեք հայկական գարեջուր արտադրող գրեթե բոլոր ընկերություններին։ Գարեջրի համար կատարյալ հավելում կլինեն զանազան ուտեստներն ու խորտիկները, որոնք կատարելապես կլրացնեն գարեջրի համեղ համը:

Մեղրի և հատապտղի փառատոն

Մեղրի և հատապտղի փառատոնը երկօրյա է և անցկացվում է Բերդ քաղաքում։ Այն նվիրված է գյուղատնտեսության, մեղվաբուծության, արվեստների, արհեստների և զբոսաշրջության խթանմանը: Փառատոնը բացվում է ջազային համերգով: 

Թթի փառատոն

Ամեն ինչ սկսվել է Քարահունջի թթի օղուց։ Փառատոնը սկսվում է թթի բերքահավաքով, այնուհետև կարող եք վայելել օղու թորման գործընթացը։ Այնուհետև տեղի է ունենում համտեսը, որն ուղեկցվում է հայկական համեղ ուտեստներով և ժողովրդական երաժշտությամբ ու պարով:

Արենի գինու փառատոն

Արենի գինու փառատոնն անցկացվում է ամեն տարի աշնանը՝ Վայոց ձորի Արենի գյուղում, որը հայտնի է իր գինեգործական հնագույն ավանդույթներով։ Տոնավաճառում տեղի և շրջակա համայնքների բնակիչները ներկայացնում են իրենց գինիները, հայկական լավագույն պանրի տեսականին, ազգային ուտեստներ ու հուշանվերներ

Երևանի գինու օրեր

Ամեն տարվա մայիս ամսին Երևանի գինու օրերը Սարյան փողոցում հավաքում է գինեսերների՝ համտեսելու և պարզապես վայելելու հայկական գինիների ընդհանուր փունջը: Արագ դասերը, կույր համտեսներն ու կենդանի երաժշտությունը լիակատար կդարձնեն ձեր բարձր տրամադրությունն այս փառատոնում:

Բերքի տոն. գյուղական կյանքի և ավանդույթների փառատոն

Փառատոնին մասնակցում են ֆերմերներ Հայաստանից, ինչպես նաև հարևան երկրներից (Արցախ, Վրաստան, Իրան): Փառատոնի հյուրերը կարող են համտեսել և ձեռք բերել տարբեր տեսակի գյուղմթերքներ։

«Սևան» միջազգային երաժշտական փառատոն

Փառատոնն ամռան մեկնարկով կապուտակ Սևանի ափերին է միավորում ամբողջ աշխարհի երիտասարդությանը` ինչպես երաժշտություն վայելելու, այնպես էլ երաժշտական կատարումներ ներկայացնելու համար։ 

Արվեստների և արհեստների փառատոն

Դիլիջանում անցկացվող Արվեստների և արհեստների փառատոնը նպաստում է տարածաշրջանին հատուկ արվեստների ու արհեստների, այդ թվում՝ դեկորատիվ արվեստների զարգացմանը, ինչպիսիք են խեցեգործությունը, դարբնությունը, փայտամշակումն ու ազգային խոհանոցը: 

ԴիլիՏոն փառատոն

Ամեն ամառվա վերջին կիրակի օրը Դիլիջանի և խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի խոհարարներն ու արհեստագործները հավաքվում են «ԴիլիՏոն» տեղական տոնավաճառին, որտեղ էլ ներկայացվում է տարածաշրջանի մշակութային ժառանգությունը:

Այցելուները կարող են սովորել ժողովրդական պարեր, իրենց ուժերը փորձել ձեռքի աշխատանք պատրաստելիս, մասնակցել խաղերի ու մրցույթների և, իհարկե, օգտվել տեղական ուտեստների բազմազանությունից:

Էկոտուրիզմի փառատոն

Պարզեք, թե որտեղ է անցկացվելու փառատոնն այս տարի։ Դա մի տեղ է, որտեղ մաքուր է օդը, իսկ բնությունն անձեռնմխելի է մնացել։ Այսպիսով, սնունդը, մրգերը, բանջարեղենը և միսը բարձրորակ են և շատ համեղ:

«Գութան» ազգային երգի պարի փառատոն

Բացօթյա այս փառատոնը հրավիրում է լավագույն խմբերի կատարմամբ ըմբոշխնելու հայկական ժողովրդական երաժշտության տիեզերական հնչյունները։ Ոգեշնչվե՛ք, քանզի կսովորեք հայկական պարերի տարբեր ոճեր ։  

Իմ ձեռագործ Հայաստան փառատոն

Գաֆէսճեան քանդակների պարտեզում փառատոնն ուղեկցվում է արհեստավորների աշխատանքների բացօթյա ցուցահանդեսով: Այստեղ դուք քարող եք նաև տարբեր տեսակի վարպետության դասեր ուսանել։

1000 Տարվա գյուղամեջ Փառատոն

The "1000 Years of Village Life" Festival is dedicated to rural life and traditions. The guests of the festival can become part of rural life by staying with the host family for one day and following the family life. During this time you can learn the secrets of beekeeping and extract the honey from the honeycombs, watch the wool-making and carpet-making processes, and get acquainted with traditions of rural life.

Տավուշի գինու օրեր

Արարատյան դաշտի և Վայոց ձորի հետ մեկտեղ Տավուշը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն գինեգործական շրջաններից։ Դուք կարող եք վայելել տեղի արտադրողների գինիները, ինչպես նաև ամենահանրաճանաչ մրգային օղիները՝ պատրաստված հոնից, վայրի տանձից և սալորից:

Գաթայի փառատոն

Գաթան հայկական ազգային թխվածք է։ Խոհարարներն ու տեղացի կանայք մասնակիցներին ներկայացնում են տարբեր տեսակի գաթաներ և անցկացնում դրանց պատրաստման վարպետության դասեր:

Տոլմայի փառատոն

Տոլման ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է խաղողի տերևներով փաթաթած աղացած մսից։ Փառատոնի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի խոհարարները համտեսի համար ներկայացնում են տոլմայի իրենց տարբերակը: Կան նաև փորձագետներ, ովքեր բացահայտում են փառատոնի հաղթողներին։ 

Yell Extreme Birthday

Այս գեղատեսիլ պարկն այցելելու ամենահրապուրիչ ժամանակը դրա ծննդյան տոնակատարության փառատոնն է: Պարկում իրենց ժամանցն անցկացնելիս, այցելուները կարող են վայելել երաժշտական կատարումներ, օգտվել կոկտեյլներից և խորտկարանից, իսկ որպես հանգստյան օրերի արձակուրդ՝ ընկերների հետ դուրս գալ աստղերի ներքո գիշերային արշավի:

Երևանի երաժշտական գիշեր

Երևանի երաժշտական գիշերը Շառլ Ազնավուրի հրապարակում միավորում է երաժշտության սիրահարներին և ապահովում նրանց բարձր տրամադրությունը։ Երեկոյի ընթացքում քաղաքացիները և քաղաքային հյուրերը հաճախում են համերգներին, վայելելում լավագույն արտիստների՝ երաժշտական տարբեր ժանրերի կատարումները: