Ժամանակն է աջակցել և ներկայացնել Սևծովյան ավազանի երկրներում տեղակայված գինեգործարանները, գինու ոլորտի տարբեր ներկայացուցիչներին և զբոսավարներին։
Սևծովյան տարածաշրջանի երկրները, որոնք հարուստ են խաղողագործության և գինեգործության եզակի մշակութային ժառանգությամբ, դեռևս չունեն իրենց արժանի ներկայացվածությունը: 29-ամսյա Գինու ծով նախագիծը, որն իրականացվում է Սև ծովի ավազանի 2014-2020 թվականների համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, միտված է աջակցելու գինու և տւրիզմի ոլորտի ներկայացուցիչներին և շահագրգիռ այլ կողմերին չորս մասնակից երկրներում մշակել ընդհանուր մոտեցումներ իրենց արտադրանքը և ծառայությունները ներկայացնելու և առաջմղելու համար։
Գինին ավելին է քան պարզապես խմիչք։ փորձառությունների մի մեծ փունջ է։
Միավորելով Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը և Ուկրաինան, ցանկանում ենք, որ դուք բացահայտեք այս երկրները մի կում գինու միջոցով և վայելեք հին ու նոր աշխարհի մշակույթը, սովորույթները, ավանդույթներն ու գաստրոնոմիան:
Ծրագրի գործընկերների հետ միասին մենք պատրաստել ենք ծրագրի վերլուծության հաշվետվությունը, որը հիմնված է ԵՄ առկա նախագծերի, ԵՄ և Սև ծովյան ավազանի երների մակրոմակարդակ նշանակության լավագույն փորձի հիման վրա՝ տեղական և տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման և սոցիալական ձեռներեցության հետ հետազոտություններ կատարել, մշակել ենք երկրներիի մակարդակով համապարփակ գինու տուրիզմին առընչվող տվյալների բազա՝ գինեգործարաններ, խաղողի տեսակներ, գինիներ, գինու հետ կապված HORECA, տուրիստական գործակալություններ, որոնք աշխատում են գինու փաթեթների հետ, գինու միջոցառումներ յուրաքանչյուր երկրում։ Ստեղծել ենք երկրի մակարդակով գինու թեմատիկ երթուղիներ՝ 6-ը Հայաստանի համար (21 գինեգործական գործարան), 6-ը՝ Վրաստանը (25 գինեգործական գործարան), 7-ը՝ Ուկրաինայի (49 գինեգործարան), 13-ը՝ Հունաստանի (60 գինեգործական գործարան):
Երկրի մակարդակով գինու երթուղիների մշակմանը և դրանք մեկ Սևծովյան գինու երթուղու մեջ ներառելուն զուգընթաց՝ ծրագիրն իրականացրեl է նաև․
Գինու զբոսաշրջության վերաբերյալ դասընթաց
Offering a truly innovative study syllabus for wine, HoReCa and wine-related tourism industry representatives.
Let’s talk about wine and the wines of the Black Sea events
Ընդլայնելով անդրսահմանային համագործակցությունը և Սևծովյան տարածաշրջանի դիրքավորումը որպես գինու զբոսաշրջության մեկ ուղղություն՝ միջոցառումները համախմբեցին գինու և գինեգործության հետ կապված մարդկանց:
«The Black Sea wine glass member» պիտակի մշակում
Կատարել ենք հետազոտություն ընդհանուր մակնշմամբ հադես գալու համար, որը կմիավորի երկրները և ավելի մեծ ճանաչում կապահովի տարածաշրջանինժ համար որպես գինու զբոսաշրջության ուղղություն:
Մեր փորձը
Մեր ծրագրի գործընկերները տասնամյակների փորձ ունեն գինու կրթության, բիզնես խորհրդատվության և նույնիսկ գինեգործության ոլորտում:
Չորս երկրներում մեր մասնագետները բազմաթիվ այցելություններ են կատարել Սևծովյան գինու երթուղում ներառված տեսարժան վայրեր, կացարաններ և գինեգործարաններ երթուղիների լավագույն փորձառռւթյուն ապահովելու համար։
Ծրագրի հիմնական արդյունքներին հասնելու համար ի հավելում իրականացրել ենք Fam (Press) շրջագայություններ, Կայունության հաշվետվություն, «Գինու ուղիներ. Գինու զբոսաշրջության ուղղության և տեղական համայնքների զարգացում» թեմայով հետազոտական ուսումնասիրություն: Հետ կովիդյան իրավիճակ», «Գինու զբոսաշրջություն և ժամանակակից ռիսկերի կառավարում» թեմայով հետազոտական ուսումնասիրություն. Համաշխարհային ռիսկերի ազդեցությունը գինու զբոսաշրջության վրա»։
ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
29-ամսյա ծրագիրը, որն իրականացվում է «Սևծովյան ավազանի 2014-2020թթ. համատեղ գործառնական ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության գործիքի կողմից, կօգնի գինեգործության և ճանապարհորդության ոլորտի բիզնեսներին և շահագրգիռ կողմերին չորս մասնակից երկրներում մշակել ընդհանուր մոտեցումներ իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացնելու և առաջ մղելու համար: . Ծրագիրը ներառում է գործընկերներ ICARE հիմնադրամը Հայաստանից, Վրաստանի Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը Վրաստանից, Օդեսայի ազգային տեխնոլոգիաների համալսարանը Ուկրաինայից և Սալոնիկի Արիստոտելի համալսարանը Հունաստանից:
Project funded by European Union
The Sea of Wine Project
Black Sea Cross-Border Cooperation
International Center for Agribusiness Research and Education Foundation
Georgian Center for Agribusiness Development
Odesa National University of Technology
Aristotle University of Thessaloniki