This page may not be available in your language

Գինին և խոհանոցային գոհարները

Այցելե՛ք Արմավիրի մարզի բոլոր գինեգործարան-ները և սովորեք պատրաստել շեֆ խոհարարի հետ: Personal Chef-ում առաջարկվում են խոհարարության` ամենամեծ պահանջարկը վայելող վարպետության դասերը։ Խոհարար Համլետը ձեզ համար կբացահայտի հայկական և արտասահմանյան լավագույն բաղադրատոմսերը։ Աշխարհահռչակ «Արարատ» կոնյակի գործարանից բացվում է տեսարան դեպի Երևանը։ Գործարանն ունի ավելի քան 130 տարվա պատմություն։ Համտեսե՛ք հնեցված կոնյակների լայն տեսականին հայկական ձեռագործ շոկոլադներով։ «Գրեգորիան գինիներ և խմիչքներ»-ում գինեգործ ընտանիքը մրգերի և խաղողի տարբեր տեսակներից փորձնական գինիներ է ստանում։ «Մառան» գինու գործարանում «ինչպես հայրը, այնպես էլ որդին» արտահայտությունը կատարյալ կերպով է հատկանշում այն կիրքը, որ գինու գործի հանդեպ ունեն հայր ու որդի: Ընկերության տեսականու մեջ առանձնանում է «Հալդե» գինին՝ Հայաստանում արտադրված առաջին ստորջրյա հնեցման գինին։ «Ալլուրիա Վայնս»-ում Սամվելն իր գինիները պատրաստում է վայրի խմորմամբ՝ առանց կոմերցիոն խմորիչների ավելացման։ Գինի արտադրել սկսել է պապը, իսկ այժմ նրա գործը շարունակում են երեք թոռները։ Սամվելը երիտասարդ խարիզմատիկ գինեգործ է և պատրաստ է պատասխանել ձեր ցանկացած հարցի։ Նորաստեղծ «Արատաշենի գինեգործարան»-ում մասնակցեք վարպետության դասերի և ժամանցային այլ միջոցառումների՝ հեծանվային շրջագայություններ, խոհարարություն և խեցեգործություն: Անկախ նրանից, թե դուք այստեղ նախաճաշում եք, ճաշում, թե ընթրում, գինեգործարանի թիմն այնպես կհոգա, որ դուք ճաշակեք իսկական հայկական խոհանոցի ուտեստները։

Գինու երթուղի դեպի խոհանոցային գոհարներ

«Ափարթենի» և «Ջրաղացպանյան» գործարանների երիտասարդ և եռանդուն գինեգործները ձեզ կհյուրասիրեն իրենց կողմից արտադրված կամ փորձարկված գինու բոլոր տեսակներով։ Ափարթենիից Հայկը միակն է Հայաստանում, ով աշխատում է Կարմրաշատ խաղողի սորտի հետ, իսկ Ջրաղացպանյան եղբայրները վերականգնում են հազվագյուտ տեսակներ, ինչպիսին է Տիգրանին։ Չմոռանաք այցելել Էջմիածնում գտնվող Մաչանենց տունը։ Այստեղ դուք էլ ավելի կզարգացնեք ձեր խոհարարական հմտությունները, կսերտեք տոլմայի, լավաշի, ավանդական գաթայի, հալվայի, սուջուխի և պանրի վարպետության դասերը։ Այստեղ գիշերելու դեպքում կարող եք ընտրություն կատարել թեմատիկորեն տարբեր սենյակների մեջ, ինչպես նաև հնագիտական ու ազգային ուղղվածության թանգարանային սրահներում կարող եք տեսնել հայկական կենցաղավարման բազմաթիվ նմուշներ։ Եվս մեկ վայր, որը ձեզ է սպասում իր գինիների լայն տեսականիով, «Ագապե» սեղանատունն է ամենահին ռեստորանը Կովկասում, որի դռները հյուրերի առջև բաց են 17-րդ դարից։ Սեղանատունը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ «Ոսկենի» գինիներն անվանված են Ոսկեվազ և Արենի խաղողի սորտերի անվանումների միախառնումից։ Գինեգործությամբ սկսել է զբաղվել ընտանիքի մեծ պապ Սմբատը, ով պատկերված է կարմիր և սպիտակ գինու շշերի վրա։ Այժմ նրա հետնորդները հետևում են ընտանեկան ավանդույթներին։

«Կարաս» բառը հայոց լեզվում նկարագրվում է որպես գինու՝ թրծված կավե աման, որն այստեղ օգտագործվել է 6000 տարի շարունակ։ Հայկական սփյուռքն Էռնեկյանների ընտանիքին տարավ Արգենտինա, սակայն «Կարաս վայնս»-ը գինու և գինեգործության հանդեպ ընտանիքի տածած սիրո արդյունքն է: Շատ կհավանեք նաև այստեղ պատրաստված տարբեր գինիները: Բաց մի թողեք խաղողի այգիներում զբոսնելու ձեր հնարավորությունը։

Հետաքրքրություններ

Մարզեր

Ֆիլտր

Hashtags

Գինին և խոհանոցային գոհարները