This page may not be available in your language

Գինի և նոր արկածներ

Ձիավարությունը պետք է առաջնային լինի ներդաշնակության որոնման գործում։ Այցելելով «Այրուձի» հեծյալ ակումբ դուք հնարավորություն կունենաք շատ գիտելիք ձեռք բերել ձիերի մասին, կզգաք այն մտավոր ու զգացմունքային բարօրությունը, որ թողնում է ձիերի պես հզոր, խելացի, վստահելի և հմայիչ կենդանիների հետ «շփումը»: Լավ մասնագիտացված անձնակազմը ձեզ կծանոթացնի ձիերի հետ աշխատելու կարևորագույն հմտություններին: Այնուհետև, Պռոշյանի կոնյակի գործարանում կարող եք ձեզ համար բացահայտել խաղողի տեղական և արտասահմանյան սորտերից պատրաստված գինիներ: Թեև այստեղի մասնագիտական արտադրատեսակը կոնյակն է, այնուամենայնիվ յուրաքանչյուր գինեսեր լայն տեսականու մեջ կգտնի իր նախընտրած գինին: Բաց մի թողեք ողջ աշխարհից բերված 10000 շիշ ալկոհոլային խմիչքների եզակի հավաքածուն: «Երևան զիփլայն» ճախրուղու հետ կարող եք թռչել Հրազդան գետի վրայով։ Դուք կարող եք ձեր արագությունը հասցնել մինչև 120-140 կիլոմետր ժամի՝ ըմբոշխնելով եզակի ու հեքիաթային պահեր, ինչպես նաև ադրենալինի հսկայական չափաբաժին:

Գինու երթուղի դեպի նոր արկածներ

Ամեն ինչ առավել գրավիչ է երևում 3000 մետր բարձրությունից: «Արմենիըն Հելիքոփթերս» ընկերության շնորհիվ դուք կարող եք ուղղաթիռով զբոսնել Երևանում և մարզերում  և թռչնի թռիչքի բարձրությունից վայելել հիսքանչ տեսարաններ։ Գործում են ինչպես նախապես մշակված երթուղիներ, այնպես է անհատականացված շրջագայություններ Հայաստանի տեսարժան վայրերով: Բացի այդ, գործում են նաև որոշ միջազգային թռիչքուղիներ։ Վերջապես, հանդիպեք Ազարիա և Տուշպա գինեգործարանների սեփականատերերի և գինեգործների հետ։ Այստեղ տեղական խաղողի սորտերից արտադրվում են հայկական այցեքարտային գինիներ։ Ազարիայի համահիմնադիր Հրանտը ձեզ կբացատրի, թե ինչպես է հետաքրքրվել գինով և ի վերջո որոշել իր սեփական գինին արտադրել։ Տուշպայում գինին ընտանեկան բիզնես է։ Ընտանիքի բոլոր հինգ անդամներն էլ զբաղվում են գինեգործությամբ, գինու մարքեթինգով և գործարանում շրջագայություններ կազմակերպում: Կարող եք առավել մեծաքանակ արկածների մաս կազմել Ուրցաձորի Ranger Campus Eco Lodge-ում, որտեղ կարող եք գիշերել կամ «Ranger Campus» էկո-տնակում, կամ էլ օգտվել գործող երեք հյուրատներից մեկից, որն էլ հնարավորություն կտա հյուրընկալող ընտանիքներին լրացուցիչ եկամուտ ստանալ:

Հետաքրքրություններ

Մարզեր

Ֆիլտր

Hashtags

Գինի և նոր արկածներ