This page may not be available in your language

Գինին և Երևանը

Տպավորությունների ծով մեկ օրում: Ոգեշնչվե՜ք։ Նախ, հանգստացեք և հոգացեք ձեր մասին «Այա Մարիա» առողջարանային հանգստի սպա կենտրոնում, քաղաքից դուրս, բայց այնքա՜ն մոտ: Փորձե՛ք Դետոքս ծրագիրը, որը կատարվում է մտավոր և ֆիզիկական ընդհանուր վերափոխման համար: Կենդանի ապացույցն է Լևոնի աստվածային գետնափորը։ Անդադրում տղամարդն ավելի քան մեկ տասնամյակ է անցկացրել իր տան տակ փորելով՝ աշխատելով միայն գործիքներով ու ձեռքերով: Արդյու՞նքը․ ստորգետնյա լաբիրինթոս՝ զարդարված փորագրություններով։ Երազանք պահեք և մոմ վառեք այն տեղում, որը ցույց կտա նրա կինը։ 

Գինու երթուղով դեպի Երևան

Օգտվե՛ք Գևորգյան գինու գործարանի գինիների հսկայական տեսականուց։ Այստեղ կարելի է գտնել կարասի, սառցե, չոր, կիսաչոր և զանազան մրգային գինիներ: Նորքի Կեղար գինու գործարանը նորաստեղծ քաղաքային գինեգործարան է: 150-ամյա տուն-գինեգործարանում օգտագործվում են միայն տեղական խաղողի սորտեր, որոնք հնեցվում են կաղնու տակառներում։ Սարյան գինու փողոցը մեկ վայրում ձեզ ամեն ինչ կպատմի հայկական գինիների մասին։ Այս փողոցը մինչև ուշ գիշեր միշտ բանուկ է գինու սիրահարների շշուկներով, երբեմն քրքիջով և մերթ գինու բաժակների միջով անցնող լուռ երազկոտ հայացքներով։ Բացահայտեք Երևանը և կգտնեք մի շարք այլ գինու վայրեր:

Հետաքրքրություններ

Մարզեր

Ֆիլտր

Hashtags

Գինին և Երևանը