Գինին և բնության հրաշալիքները
Ցանկանու՞մ եք ընթրել խաղողի այգու մոտ՝ հայկական սպիտակ, ռոզե և կարմիր գինիների համդրությամբ: Նվերը և նրա կինը՝ Մոմիկ գինատան՝ Հայաստանում առաջին «wine cube»-ի սեփականատերերը, ջերմորեն կընդունեն ձեզ։ Արենի գինու գործարանը մասնագիտացած է մրգային գինիների արտադրության մեջ։ Բաց մի թողեք հայկական լավագույն պտուղներից պատրաստված նռան գինիները համտեսելու հնարավորությունը։ Այստեղ մատուցում են նաև խաղողի գինի, և դուք կարող եք օգտվել տարբեր տեսակներից: Արենի գինու գործարանի անմիջապես կողքին գտնվում է Հին Արենին, որտեղի գյուղական ոճի ռեստորանում գինիները հիանալիորեն համակցված են տեղական ուտեստների հետ: Եթե ձեր բախտը բերի, կվայելեք ձեր կերակուրը կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Փորձեք շատ չտարվել գինիներով, քանի որ արկածները դեռ առջևում են:
Գինու երթուղի դեպի բնության հրաշալիքներ
Այնուամենայնիվ, քանի որ ճանապարհը երկար է, կարող եք գիշերել «Ընկուզենու տակ» հյուրատանը, որտեղ կարող եք նաև մասնակցել ավանդական վարպետության դասերի, ինչպիսիք են օղու թորումն ու համտեսը, մեղրաքամը և հայկական ավանդական հրուշակեղենի՝ գաթայի թխումը թոնրի մեջ: Կարող եք մնալ Արևի հյուրանոցում` մասնակցելով արշավային տուրերի։ Շարունակեք ձեր շրջագայությունը, բացահայտեք Խնձորեսկի քարանձավները և քայլեք Ճոճվող կամրջով։ Ճարտարագիտական մտքի գլուխգործոց Տաթևի ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի։ Ճոպանուղին ձեզ կտանի դեպի այն հատված, որտեղի բնապատկերում գերիշխում է 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրը։ Տենչում եք արկածների՞, Լեգենդների արահետ աշխատակիցները ձեզ կուղեկցեն գործող բազմաթիվ արահետներից մեկով: Հագեք հարմարավետ կոշիկներ և սկսե՛ք քայլել: